Թուրքահայ Վերքին Արյոբան դիմել է կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր դառնալու համար եւ սպասում է կուսակցության ցուցակում իրեն ընդգրկելու վերաբերյալ վերջնական որոշմանը:
61-ամյա Վերքին Արյոբան Պատմական ժառանգության պաշտպանության հաստատության հիմնադիրը եւ գործադիր տնօրենն է եւ, «Թրքիշ դեյլի նյուս» թերթի վկայությամբ, ակտիվ դեր է խաղացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործում:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցակում ընդգրկվելու դեպքում նա կլինի հայկական ծագում ունեցող առաջին պատգամավորության թեկնածուն 1980-ականներից ի վեր:
Արյոբան հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ջանքեր է գործադրելու հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Որպես հայուհի` ես ընտրվելու դեպքում կարող եմ ավելի արդյունավետ պաշտպանել Թուրքիայի իրավունքները Եվրամիությունում», - «Թրքիշ դեյլի նյուս»-ին ասել է նա` հավելելով. - «Ընտրություններում իմ առավելությունը հայ լինելս է»:
Արյոբան հայտնել է, որ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար ստացել է իր ընտանիքի եւ Պոլսո հայոց պատրիարքի հավանությունը:
Վերքին Արյոբան Անկարայից է, սերում է Կարապետյանների ընտանիքից, նրա հայրը Թուրքիայի առաջին գործարարներից էր: Թուրքահայ կինը վստահեցնում է, որ 1915-19 թվականների իրադարձությունների ժամանակ իրենց ընտանիքը կորուստներ չի կրել:
Հայոց ցեղասպանության առնչությամբ Արյոբան ասել է, թե «դա պատմության հարց է»: «Ամեն օր այդ հարցի քննարկումը պնդելը վնասաբեր է: Նայենք առաջ` ետ նայելը մեր գործը չէ», - հայտարարել է նա:
Թուրքական թերթի փոխանցմամբ, Արյոբան հայտնի է թուրք առաջադեմ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, ինչպես նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հայացքների նկատմամբ քննադատական դիրքորոշմամբ: