Այսօր Փոթի է ժամանում առաջին լաստանավը Ռուսաստանից

Այսօր Փոթի է ժամանում Հայաստանի համար նախատեսված բեռներով առաջին լաստանավը, որը երկուշաբթի օրը դուրս է եկել Կովկաս նավահանգստից:

Ինչպես տեղեկացնում է «Գուդոկ» թերթը, Smat լաստանավը բերելու է 5 էլեկտրաքարշ, որոնք «Հայկական երկաթուղիներ»-֊ին է փոխանցել «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը:

Առաջիկա երկու ամսվա ընթացքում լաստանավը կգործի շաբաթը մեկ, այնուհետեւ կսկսի երթեւեկել երկրորդ՝ Ferus լաստանավը:

Առաջին լաստանավի գործարկումը թույլ է տալիս ընդամենը երկու օրում տեղափոխել բեռները Վրաստանից Ռուսաստան, մինչդեռ Ուկրաինայով դրանք տեղափոխելու համար պահանջվում էր 10 օր:

20 տոկոսով կկրճատվեն նաեւ բեռների տեղափոխման ծախսերը: