Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության ստամբուլյան գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է հունիսի 25-ին Ստամբուլում գումարվող Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին` նվիրված կազմակերպության 15-ամյակին:

«Թըրքիշ դեյլի նյուզ»-ը հիշատակում է, որ Թուրքիայից եւ Ռուսաստանից զատ այդ տարածաշրջանային կազմակերպության անդամներ են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան եւ Ուկրաինան, եւս 12 երկիր` այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ունեն դիտորդի կարգավիճակ:

Թե գագաթնաժողովին ինչ մակարդակով կմասնակցի Հայաստանը` կհստակեցվի, հավանաբար, նոր կառավարության կազմավորումից հետո:


Արմեն Քոլոյան, Պրահա