Հայկոն գոհ է «Եվրատեսիլ»-ում իր ելույթից

«Սկզբում ես գնում էի միայն իմ երգը լավ ներկայացնելու համար, սակայն իմ թիմն այնքան լավն էր եւ ոգեւորությունն այնքան մեծ, որ մենք բեմում պայքարում էինք առաջին տեղի համար», - ասաց Հայկոն` հավելելով այդուհանդերձ, որ «Եվրատեսիլ»-ում ամենակարեւորը առաջին տեղը գրավելը չէ. - «Կարեւորը երկիրը լավ ներկայացնելն է եւ ճանաչելի դարձնելը: Մենք մեզ հաղթող ենք զգում, քանի որ դա մեզ հաջողվեց»:

Հայկոն գոհ է նաեւ Ֆինլանդիայի հայկական համայնքի վերաբերմունքից եւ հյուսիսային այդ երկրի ջերմ ընդունելությունից: Ընդամենը 20 ընտանիքներից բաղկացած հայկական համայնքի ջանքերով Հայկոյի պատվին նույնիսկ կղզի է կոչվել:

Երգիչն ասաց նաեւ, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ «Եվրատեսիլ»-ին, բայց` որպես երգի հեղինակ:


Տաթեւիկ Լազարյան