Ըստ նախնական տվյալների, թիվ 30 ընտրատարածքում ընտրվել է Վիկտոր Դալլաքյանը

Ըստ նախնական տվյալների, թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին քարտուղար, անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Վիկտոր Դալլաքյանը ստացել է 14657, իսկ նրա հիմնական մրցակից` պատգամավոր, անկուսակցական Վահրամ Բաղդասարյանը` 11988 ձայն:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր