Նախնական տվյալներով, թիվ 9 ընտրատարածքում հաղթել է Ռուբեն Սադոյանը, թիվ 10-ում` Խաչատուր Սուքիասյանը

Ըստ նախնական տվյալների, թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել հանրապետական Ռուբեն Սադոյանը, թիվ 10-ում` ներկայիս գումարման խորհրդարանի պատգամավոր, անկուսակցական Խաչատուր Սուքիասյանը:

Ռուբեն Սադոյանը ստացել է 11125, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Նապոլեոն Ազիզյանը` 6206, պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` 4928, Հայաստանի երիտասարդական կուսակցության թեկնածու Վահան Բաբայանը` 1089, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության թեկնածու Կարեն Վարդանյանը` 1140 ձայն:

Խաչատուր Սուքիասյանը ստացել է շուրջ 18600 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից` Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` երեք անգամ պակաս:


Կարինե Քալանթարյան

(լուսանկարում` Խաչատուր Սուքիասյան)