Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 57 տոկոսը

Նախնական տվյալներով՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 57 տոկոսը: Այդ մասին ընտրություններից ավարտից մեկ ժամ անց հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Երեկոյան ժամը 21-ին ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ 1923 տեղամասերից 100-ից տվյալները դեռ չէին ստացվել:

Հայաստանի Ընտրական օրենսգիրքը մասնակցության շեմ չի սահմանում ընտրությունները կայացած համարելու համար:


Կարինե Քալանթարյան