Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու եւ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու մասին», - տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: