«Բանանց»-ը` ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր

15 տարվա ընդմիջումից հետո Երեւանի «Բանանց»-ը կարողացավ նվաճել ֆուտբոլի Հայաստանի գավաթը:

Երեկ ուշ երեկոյան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչում «Բանանց»-ը հանդիպեց «Արարատ»-ին: Խաղի հիմնական ժամանական ավարատվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ 2- րդ խաղակեսի ընթացքում «Բանանց»-ի ֆուտբոլիստները 2 գնդակ ուղարկեցին արարատցիների դարպասը եւ հաղթեցին 3:1 հաշվով:

Խաղի ընթացքում մրցավար Կարեն Նալբանդյանը 3 անգամ դիմեց կարմիր քարտի օգնությանը. 2 ֆուտբոլիստ հեռացվեց «Արարատ»-ի կազմում եւ մեկը` «Բանանց»-ի:


Միսակ Կրկյաշարյան