Ուկրաինայի նախագահը եւ վարչապետը համաձայնության են եկել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ վարչապետ Վիկտոր Յանուկովիչն այսօր համաձայնություն են ձեռք բերել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:

«Մեր ամենագլխավոր պայմանավորվածությունն այն է, որ մենք սկզբունքային որոշում ենք կայացրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի դրանք ժողովրդավարական լինեն»,֊ - ասել է նախագահը:

Նախագահը եւ վարչապետը խուսափել են պատասխանել այն հարցին, թե երբ են անցկացվելու ընտրությունները: Ավելի վաղ նախագահը դրանք նշանակել էր հունիսի 24֊-ին: