«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը այսօր «սենսացիա» անվանեց կենտրոնի անցկացրած վերջին հարցախույզի տվյալը, թե ընդդիմադիր խոշոր կուսակցություններից մեկը` Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), կարող է մայիսի 12-ի ընտրություններում չհաղթահարել 5 տոկոսի շեմը:
Ապրիլի 28-ին Հայաստանի մարզերում (առանց Երեւանի) 1050 մարդ ընդգրկած հարցախույզի ամփոփումը ներկայացնելիս` Ադիբեկյանը ասաց. - «Ժողովրդական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը տարել են նրանց [ՀԺԿ-ի] ձայների զգալի մասը: Ու երեւի Կարեն Դեմիրճյանի ժառանգությունը այնքան մեծ չի եղել, որ տարիների ընթացքում իր որդին կարողանա դա շահարկելով ձայներ հավաքել»:
Հիմնվելով ընտրություններին «հաստատ» մասնակցելու մտադրություն հայտնած` հարցմամբ ընդգրկվածների 56 տոկոսի պատասխանների վրա, սոցիոլոգը ապագա խորհրդարանի պատկերը հետեւյալ կերպ է ուրվագծվում. ապագա խորհրդարանի 131 տեղերից 55-60-ը զբաղեցնում է ՀՀԿ-ն, 35-40-ը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Օրինաց երկիր»-ն ու ՀՅԴ-ն` 8-12-ական, «Ժառանգություն»-ը, «Ազգային միաբանություն»-ը, Ժողովրդական կուսակցությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը, «Դաշինք»-ը` 3-6-ական:
«Երեւի թե, ոչ մի կուսակցություն միայնակ մեծամասնություն չի կազմի առաջիկա Ազգային ժողովում, եւ կոալիցիայի խնդիրն արդեն օրակարգում է», - կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարը:
Ադիբեկյանի խոսքերով` հնարավոր կոալիցիայի «հենքը պարզ է, որ կլինի Հայաստանի հանրապետական կուսակցությունը». - «Եթե ՀՀԿ-ն միավորվի Դաշնակցության հետ, դա կարող է լինել բավարար, որ երրորդ կուսակցություն չվերցնեն: Բայց, ՀՀԿ-ի առաջնորդների հայտարարություններից դատելով, նրանք կողմնակից են լայն կոալիցիայի: Ուրեմն կստացվի, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, Հանրապետականը, ՀՅԴ-ն կարող են միավորվել»:
«Լուրջ պետք չէ վերաբերել այդ ամենին», - այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Սյունիք քարոզարշավի մեկնած Ստեփան Դեմիրճյանը: - «Ակնհայտ է, որ այդ ամենը ֆոն է ապագա կեղծիքների համար»:
Ռուզան Խաչատրյան