Թուրքիայի հյուպատոսարանը խնդրել է երկրի անունը կրող փողոցի ցուցատախտակից հանել «ցեղասպան պետություն» հավելագրումը

Թուրքիայի հյուպատոսարանը Մոնտեվիդեոյի քաղաքապետարանին խնդրել է անհապաղ հանել Թուրքիայի փողոցի ցուցատախտակից «ցեղասպան պետություն» հավելագրումը` արված հայ երիտասարդների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին:

Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի փողոցը գտնվում է Cerro թաղամասում, որտեղ հաստատվել էին անցած դարի 20-ական թվականներին ներգաղթողները` այդ թվում հայեր:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո