Ադրբեջանը բողոքում է ռուսաստանյան հանրագիտարանում Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն ներկայացնելու դեմ

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի երկրորդ նոտան է հղել` ռուսաստանյան «Տերա» հրատարակչության լույս ընծայած մեծ հանրագիտարանում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն ներկայացնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է day.az ինտերնետային պարբերականը, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը այսօր նոտան փոխանցել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովին:

Նույն աղբյուրի համաձայն, այդ հարցով առաջին նոտան անպատասխան էր մնացել: