Արեւմտյան երկրներում վերլուծում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որով նա երեկ հանդես եկավ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում: Մեկնաբաններից շատերն արդեն «մարտաշունչ» են անվանել նրա ելույթը, որում, մասնավորապես, քննադատվում էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը:
Փոխվարչապետներ Սերգեյ Իվանովն ու Դմիտրի Մեդվեդեւը, որոնց համարում են նախագահի հավանական ժառանգորդներ, կողք-կողքի նստած են ունկնդրել Պուտինին: Նա վերստին հրաժարվել է խոսել հաջորդ նախագահի մասին, չի ասել, թե ի՞նչ է անելու պաշտոնն ազատելուց հետո, սակայն ակնարկել է, որ բնավ չի մտածում թոշակի անցնելու մասին:
Մինչդեռ, Արեւմուտքի վերլուծաբանների կարծիքով, նախագահն ուրվագծել է քաղաքական ռազմավարությունը, որը, հավանաբար, պետք է իրագործի հաջորդ վարչակազմը:
Bear Stearns International բրիտանական կենտրոնի վերլուծաբան Թիմ Աշի համոզմամբ, Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարություններն ավելի համահունչ են Իվանովի աշխարհայացքին, ուստի կարելի է ենթադրել, որ առնվազն այս ժամանակաշրջանում նախկին պաշտպանության նախարարը առաջատար դիրքում է:
Քաղաքական մեկնաբան Ալեքսեյ Մակարկինի կարծիքով, Պուտինը չի ցանկանում նշել իր ժառանգորդի անունը, որովհետեւ այդ դեպքում գործող նախագահի ազդեցությունն անմիջապես կնվազի, եւ նա կդառնա այսպես կոչված lame duck՝ «վիրավոր բադ», ինչպես Արեւմուտքում անվանում են ղեկավարներին, որոնք առաջիկայում ազատելու են պաշտոնը:
Մակարկինը կարծիք է հայտնել, թե Պուտինը մինչեւ վերջին պահը հստակություն չի մտցնի իր ժառանգորդի հարցում:
Արմեն Քոլոյան, Պրահա