Վերջին շարասյունը ռուսաստանյան ռազմամթերքը Վրաստանից Հայաստան կբերի ուրբաթ օրը

Ռուսաստանյան ռազմամթերքով բեռնված այս տարվա վերջին շարասյունը Ախալքալակի ռազմակայանից Գյումրի կժամանի ուրբաթ օրը: Այդ մասին այսօր հաղորդել է «Կովկասպրես» գործակալությունը:

12 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը Ռուսաստանի 102֊-րդ ռազմակայան կհասցնի 10 տոննա ռազմամթերք, 21 տոննա պահեստամասեր եւ այլն:

Այս տարվա առաջին երկու շարասյուները Վրաստանից մեկնել էին ապրիլի 13-֊ին եւ 19-֊ին: