Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի հուղարկավորությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Բորիս Ելցինի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ Մոսկվայի պատմական Նովոդեւիչի գերեզմանատանը: Դրան կնախորդի հոգեհանգստյան արարողությունը Սուրբ Փրկչի տաճարում, որը վերականգնվել է Ելցինի օրոք:
Ապրիլի 25֊-ին Ռուսաստանում համազգային սգի օր է հայտարարվել: Նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է իր ամենամյա ուղերձը խորհրդարանի զույգ պալատներին:
Հեղինե Բունիաթյան, Պրահա