Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կրկին հնչեցրեց Արագածոտնի մարզում այս շաբաթասկզբին արած հայտարարությունները, թե կտրուկ փոփոխություններ պետք չէ ակնկալել:
Վարչապետը իր ելույթում թվարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռքբերումները 7 տարիների ընթացքում` «երկրի համախառն ներքին արդյունքը աճել է 2 անգամ, բյուջեի ծախսային մասը` երկու անգամից ավելի, երեք անգամ ավելացել են աշխատավարձերը եւ թոշակները»: Նա ընդունեց, որ այդ արդյունքները չի զգացել ժողովուրդը, բայց խորհուրդ տվեց չհավատալ հրաշքներ խոստացողներին:
«Ովքեր ձեզ հրաշքներ են խոստանում, ընդհանրապես դրանցից պետք է փախչել, որովհետեւ որեւէ մեկը չունի կախարդական գավազան, որպեսզի այդ գավազանի շնորհիվ միանգամից բոլոր պրոբլեմները լուծի», - ասաց կառավարության նախագահը եւ Հանրապետական կուսակցության առաջնորդը: - «Ես էլ չեմ կարող խոստանալ հրաշքներ... Ես ձեզ կարող եմ միայն խոստանալ, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որ ձեզնից յուրաքանչյուրը յուրաքանչյուր տարի զգա փոփոխությունները»:
Կարինե Քալանթարյան