Միջազգային ճամբար՝ Հայաստանում

International Outreach Camp 2007՝ այսպես է կոչվում հուլիսի 5-ից 19-ը Հայաստանում կազմակերպվելիք միջազգային ճամբարը:

«Նախատեսվում էր 20-25 արտերկրացի եւ 75-80 հայաստանցի կամավորների ներգրավումը ճամբար, սակայն արտերկրացի կամավորներից դիմեցին միայն 17-ը, իսկ Հայաստան կժամանեն միայն 10-֊ը` Ռումինիայից, Լիտվայից, Վրաստանից, Լեհաստանից, Մալթայից եւ այլն», - փաստեց Լուսինե Սիմոնյանը: Թե հայ եւ թե արտասահմանցի կամավորներն ընտրվել են մեկ սկզբունքով` 17-25 տարեկան երիտասարդներ անգլերենի իմացությամբ:

Ճամբարում կազմակերպվելու են տարբեր դասընթացներ եւ ժամանցային ծրագրեր: «Սա լավ հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու տարբեր երկրների մշակույթին ու արտերկրացի երիտասարդներին ներկայացնելու հայկական արժեքները», - ասում է Լուսինե Սիմոնյանը:

Հուլիսի 5-֊ին արտերկրացի կամավորները կժամանեն Հայաստան, որտեղ նրանց կդիմավորեն հայ կամավորները եւ կծանոթացնեն Երեւան քաղաքին:


Անի Թադեւոսյան