Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասաց, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ երեկ Բելգրադում կայացած հանդիպումը «նորմալ էր՝ համեմատած նախորդի հետ»:
«Ժնեւի հանդիպումից հետո ես ասացի, որ բավական ծանր էր: Այս մեկը ավելի նորմալ էր, չկար լարվածություն», -֊ փաստեց արտգործնախարարը:
«Մենք կենտրոնացանք այն հարցերի վրա, որոնք մինչեւ այժմ համաձայնեցված չեն, սակայն որեւէ նոր բան հարթված չէ»,֊ - նշեց Վարդան Օսկանյանը:
«Համանախագահները որոշել են այցելել տարածաշրջան եւ անմիջականորեն նախագահների հետ փորձել պարզել կողմերի դիրքորոշումները այդ հարցերում: Նրանք նաեւ կփորձեն համաձայնեցնել նախագահների հաջորդ հանդիպման վայրը եւ ժամկետը»,֊ - հայտնեց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարը կմնա իր պաշտոնում խորհրդարանական ընտրություններից հետո, Վարդան Օսկանյանը պատասխանեց.֊ - «Եթե նախագահը ցանկանա, ես կշարունակեմ աշխատել մինչեւ նախագահի լիազորությունների ավարտը»:
Օսկանյանը հրաժարվեց մեկնաբանել իր նախագահական հավակնություններին վերաբերող` հայաստանյան որոշ դիտորդների պնդումները` ասելով. - «Շատ վաղ է այդ մասին խոսելը: Հայաստանն այսօր կենտրոնացած է խորհրդարանական ընտրությունների վրա»:
Հրայր Թամրազյան, Պրահա