Ռումինիայի խորհրդարանը կասեցրեց նախագահի լիազորությունները

Ռումինիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ կասեցրեց նախագահ Տրայան Բասեսկուի լիազորությունները: Պատգամավորները նախագահին մեղադրում են Սահմանադրության խախտումների մեջ:

Լիազորությունների կասեցումը ճանապարհ է հարթում նախագահի իմփիչմենտի հարցով հանրաքվեի համար, որը պետք է անցկացվի 30 օրվա ընթացքում:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Բասեսկուն նախօրեին հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե խորհրդարանը կասեցնի իր լիազորությունները: