Երեւանում կանցկացվի «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունը

Ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 10-ը Երեւանում նախատեսված է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, զորավարժությունը անցկացվելու է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի տարածքում: