ՄԻԱԿ-ը ստեղծվել է «ընդմիշտ քաղաքական դաշտում մնալու համար»

«Նոր որակ ու բարեփոխումների երկրորդ» սերունդ առաջարկող Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) ծրագրային գլխավոր նպատակներից է նոր սահմանադրության ընդունումը՝ խորհրդարանական կառավարման համակարգով, որով երկրի գլուխը՝ նախագահը, շատ սահմանափակ լիազորություններ է ունենում:

Ի տարբերություն խորհրդարանի նախորդ ընտրությունների «քինդեր սյուրպրիզ»-ի` «Արդարություն» երիտասարդական կուսակցության, որն ընտրություններից հետո իր մասին մոռացնել տվեց, այս մեկն ասում է, որ «կրկին փորձիր»-ն ու «ընդմիշտ»֊-ն են իրենը, որ ընտրություններից հետո բոլոր քաղաքական միջոցառումներին մասնակցելու է:

«Մենք ստեղծվել ենք ընդմիշտ քաղաքական դաշտում մնալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԻԱԿ֊-ի գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը:


Ռուզան Խաչատրյան