Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հինգշաբթի օրը կազմակերպվել էր ընտրությունների ամփոփման էլեկտրոնային տարբերակի փորձնական ցուցադրություն:
Մայիսի 12-ին լրագրողները ԿԸՀ-ի մամուլի սրահից կկարողանան հետեւել մայրաքաղաքում ու մարզերում ընտրողների ակտիվությանը եւ քվեների ամփոփման արդյունքներին:
«ԱրմենՏել» ընկերության հետ համատեղ մշակված համակարգը հնարավորություն կտա ԿԸՀ-ում տեղադրված մեծ էկրանի միջոցով հետեւել խորհրդարանական ընտրությունների ընթացքին. համակարգչային ներքին ցանցին միացված են երկրի բոլոր ընտրատեղամասերը:
Քվեարկության օրը տվյալները կամփոփվեն յուրաքանչյուր երեք ժամը մեկ` սկսած առավոտյանը ժամը 11-ից:
ԿԸՀ-ին այս համակարգը հնարավորություն է ընձեռում քվեարկության օրը թափանցել երկրի 1923 ընտրատեղամասերից ցանկացածի տվյալների բազա:
ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը այսօր մի քանի անգամ կրկնեց, որ արդեն մուտքագրված տվյալը հնարավոր չէ փոփոխության ենթարկել:
Համակարգչային այս ցանցի հեղինակներից «ԱրմենՏել»-ի մասնագետը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ոչ ոք չի կարող փոխել ցանցում տեղադրված ինֆորմացիան` հավելելով. - «Միայն տեսնում են այստեղ [ԿԸՀ-ում]... Ամբողջ ինֆորմացիան ամբողջականորեն երեւում է ԿԸՀ-ում: Ցանցը պաշտպանված է: Որեւէ մեկի կողմից հնարավոր չէ ցանցը կոտրել»:
Աստղիկ Բեդեւյան