Թուրքիան չի դադարեցրել «Գազ դը Ֆրանս» ընկերության հետ բանակցությունները Nabucco ծրագրի շուրջ, որով նախատեսվում է կասպյան գազը հասցնել Եվրոպա: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը:
Անցած շաբաթ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե բանակցությունները «Գազ դը Ֆրանս»-֊ի հետ դադարեցվել են, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
«Nabucco֊-ն մեզ համար չափազանց կարեւոր ծրագիր է, եւ «Գազ դը Ֆրանս»-֊ի մասնակցությունը այդ գործընթացին դադարեցված չէ»,֊ - ասել է Գյուլերը: Նրա վկայությամբ, սակայն, «ռազմավարական եւ քաղաքական գործոնները, այդ թվում նաեւ ֆրանսիական օրենքը, հաշվի կառնվեն ծրագրի վեցերորդ գործընկերոջ ընտրության ժամանակ»:
Ծրագիրը, որի արժեքն է ավելի քան 6 միլիարդ դոլար, նախատեսում է Թուրքիայից գազի տեղափոխում դեպի Ավստրիա՝ Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքով: