Սամցխե-Ջավախքի դատախազությունը երկու ամսվա նախնական կալանք է պահանջել ոստիկան Պետրե Չաղիաշվիլիի համար, որը ձերբակալվել է ախալցխացի Միշա Կիրակոսյանի սպանության գործով:
Ինչպես «Կովկասպրես» գործակալությանը հայտնել են դատախազությունից, վրացի ոստիկանը մեղադրվում է լիազորությունները գերազանցելու եւ կանխամտածված սպանության համար:
Տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը 28-ամյա Միշա Կիրակոսյանին հրազենով սպանել է Ախալցխայի շրջանում` Ածղոր - Ախալցխա ճանապարհահատվածում:
Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ Կիրակոսյանը չի ենթարկվել կանգ առնելու` ոստիկանի հրահանգին, եւ վերջինս առանց զգուշացնելու կրակել էր նրա վրա: Հայ երիտասարդը սրտից վիրավորվել էր եւ տեղում մահացել:
Միշա Կիրակոսյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: