Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կկայանան հուլիսի 19-ին: Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նման որոշում է այսօր կայացրել խորհրդարանը:
Նրա վկայությամբ՝ հուլիսի 19-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
0գոստոսին լրանում է նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Ղուկասյանը վերջերս հայտարարել էր, որ թեեւ նոր ընդունված Սահմանադրությունը թույլ է տալիս կրկին առաջադրել իր թեկնածությունը, ինքը ընտրություններին այլեւս չի մասնակցի:
Մինչեւ այժմ Ղուկասյանը հրապարակավ չի ասել, թե ում կցանկանար տեսնել նախագահի պաշտոնում:
Վերլուծաբանների կարծիքով՝ նախագահության հավանական թեկնածուներն են Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Երեւանյան մամուլը պնդում է, թե Ղարաբաղի նախագահի պաշտոնին կարող է հավակնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
Կարինե Քալանթարյան