Նենսի Փելոսին հանդիպում է Սիրիայի նախագահի հետ

Այսօր Դամասկոսում նախատեսված են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի բանակցությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Փելոսին հայտարարել է, որ իր այցը կարեւոր քայլ է պաշտոնական Դամասկոսի հետ երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ:

Այնուհանդերձ, Ներկայացուցիչների պալատի նախագահի Սիրիա կատարած այցը արժանացել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի քննադատությանը, որը հայտարարել է, թե այն վտանգում է ալ-Ասադին մեկուսացնելու` Միացյալ Նահանգների գլխավորած ջանքերը:

Պաշտոնական Վաշինգտոնը Սիրիային մեղադրում է Իրաքի եւ Լիբանանի ներքին գործերին միջամտելու եւ ահաբեկչությունը հովանավորելու մեջ: