«Ես շատ ցավում եմ, որ սերիալներ սկսել են դիտել երիտասարդները, երեխաները: Էկրանը անձը ձեւավորող հսկայական ազդեցություն ունի: Այդ հզոր միջոցը մեզ մատուցում է շատ պրիմիտիվ բաներ: Երեխայի համար իդեալ է ձեւավորվում: Եվ ահա էկրանը մոդելներ է մատուցում: Ես չեմ ասում, որ բոլոր սերիալները դադարեցվեն ցուցադրելուց: Թող լինեն, բայց`քիչ: Մեր զարգացող, աճող սերունը մնացել է միայն սերիալների հույսին: Մեզ` մարդկանց ուզում են բթացնել սերիալներով», - մտահոգվում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Մեզանում այսպես ասած «սերիալամոլությունը» գնալով նոր թափ է առնում: Երիտասարդ աղջիկներն ուշի ուշով հետեւում են սիրած հերոսուհիների հագ ու կապին եւ արագ ընդօրինակում: Օրինակ մոտ մեկ տարի առաջ հայուհիներն այսպես ասած «ջեյդեր» էին դարձել, բոլորը սկսել էին գլխաշորեր կրել:
22-ամյա Անահիտն իր դստեր անունը Գավիոտա է դրել, հիմա էլ որոշել է տղայի անունը Պաչեկո դնել. - «Գավիոտա կինոն շատ էի սիրում: Որոշել էի, որ ամուսնանամ, աղջկաս անունը Գավիոտա եմ դնելու: Հիմա աղջկաս անունը դրել եմ Գավիոտա, տղայիս անունն էլ Պաչեկո եմ ուզում դնել:«Թիկնապահ» սերիալի հերոսներից է, որ իր նման առնական, թիկնեղ ու գեղեցիկ լինի»:
21-րդ դարի երեխաներին մուլտֆիլմերը քիչ են հուզում: Փոքրիկ Քրիստինեն, օրինակ, լավ է սերտել ցուցադրվող սերիալներից մի քանիսը: Արդեն շատ լավ ճանաչում է հերոսներին: Չնայած տեսարաններ կան, որ Քրիստինեն վախենում է դիտել. օրինակ կրակոցներն ու ռնությունները: Բայց դա չի նշանակում, որ Քրիստինեն պիտի սերիալ չնայի... Սիրած հերոսուհիներ ունի , որոնց էլ ցանկանում է նմանվել:
Նարինե Ղալեչյան