«Վերջին հաշվով, հոգ չէ, թե՝ որպես թանգարան, հոգ չէ, թե՝ առանց խաչի, մեզ համար շահ այստեղ տեսնում եմ», - Վանա լճի Աղթամար կղզում Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերանորոգման առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը:
Նրա անձնական տեսակետն է, որ Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումն արդեն իսկ «օգուտ է հայությանը, քանի որ հակառակ դեպքում կոթողը կքանդվեր, ու Թուրքիայի զբոսաշրջության գոտու պաշտոնական ցանկի այդ միակ հայկական հուշարձանը հետզհետե կավերվեր»:
Թուրքիայի իշխանությունները մերժել են տեղի հայ համայնքի խնդրանքը՝ Սուրբ Խաչը որպես գործող եկեղեցի հանձնել Պոլսո հայոց պատրիարքությանը: Եկեղեցին ծառայելու է որպես թանգարան: Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը խնդրել է եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրել, ինչը Թուրքիայի մշակույթի նախարարությունը խոստացել է՝ «անհրաժեշտության դեպքում»:
Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերաբացմանը՝ հինգշաբթի օրը, թուրքահայ համայնքից մասնակցությունը շատ փոքր կլինի. համայնքի ներկայացուցիչներից շատերը Վանի նահանգապետից հրավեր չեն ստացել, իսկ սեփական նախաձեռնությամբ այնտեղ հասնելը ոչ միայն թանկ, այլեւ գրեթե անհնարին է:
Անվտանգության միջոցառումները բավական խստացված են: Մասնավորապես, ըստ Ռոբեր Հատտեճյանի, Վանա լճի վրա նավերի երթեւեկը արգելվել է դեռ չորեքշաբթի օրվանից:
Ռուզան Խաչատրյան, Պրահա