Ղրղըզստանի խորհրդարանն ընդունեց երկքաղաքացիության մասին օրենքը

Ղրղըզստանի խորհրդարանն այսօր ընդունեց երկքաղաքացիության մասին օրենքը:

Նոր օրենքով ղրղըզական քաղաքացիությունը պարզեցված կարգով կարող է շնորհվել հանրապետության նախկին բնակիչներին: Արտասահմանցիները կարող են Ղրղըզստանի քաղաքացիություն ստանալ միայն երկրի տարածքում 7 տարի ապրելուց հետո:

Ղրղըզստանի քաղաքացիություն չի շնորհվելու սահմանամերձ պետությունների բնակիչներին: Ղրղըզստանը լարված հարաբերություններ ունի Ուզբեկստանի հետ: