ԵԱՀԿ-ի նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը իր ցավակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին:

«Ես վշտացա, լսելով անկախությունից հետո Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը, եւ ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել Հայաստանի ժողովրդին եւ Անդրանիկ Մարգարյանի ըտանիքին», - հայտարարել է նախարար Մորատինոսը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հույս է հայտնել նաեւ, որ վարչապետի հանկարծակի մահը չի վատթարացնի քաղաքական կացությունը Հայաստանում՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: