Մեծ Բրիտանիայի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը Մեծ Բրիտանիայի Կառավարության անունից հեռագիր է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին` այս տխուր պահին իր ցավակցությունը հայտնելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին եւ հայ ժողովրդին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել է նաեւ, որ Երեւանում մարտի 28-ին կիջեցնի իր դրոշները` որպես հարգանքի նշան: