Հրապարակվել է դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի եզրակացության համաձայն, վարչապետի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների արյան շրջանառության խանգարման հետեւանքով առաջացած սրտի հանկարծակի կանգից:

Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: