ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը Վաշինգտոնում ստորագրել են հուշագիր, որում երկու երկրների կառավարությունները Կասպիական տարածաշրջանում էներգետիկ անվտանգության հարցերով բարձր մակարդակի երկխոսություն սկսելու ձգտում են արտահայտում:
«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, ո'չ Ռայսը եւ ո'չ էլ Մամեդյարովը թղթակիցների հետ չեն խոսել հուշագրի ստորագրման արարողությունից հետո, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը վկայում է, որ փաստաթուղթը միտված է Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերի նախագծերի խթանմանը:
«Բարձր մակարդակի երկխոսությունը միտված է լինելու գլոբալ շուկաներ արտահանման նպատակով Ադրբեջանում նավթի եւ գազի արդյունահանման ընդլայնման ուղղությամբ կառավարությունների եւ ընկերությունների միջեւ համագործակցության խորացմանը եւ զարգացմանը», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում: - «Առանձին ուշադրության առարկա է լինելու Թուրքիա - Հունաստան - Իտալիա գազամուղի, ինչպես նաեւ պոտենցիալ կերպով` [արեւմտյան Թուրքիան Ավստրիայի հետ կապող գազամուղի] Nabucco եւ ադրբեջանական գազով այլ խողովակաշարերի նախագծերի իրականացումը` օժանդակելու համար Եվրոպային` բնական գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման միջոցով պահպանելու իր էներգետիկ անվտանգությունը»:
«Մենք միայն փորձում ենք մեծացնել մրցակցությունը», - հուշագիրը մեկնաբանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան` վստահեցնելով, թե այդ մրցակցությունը նույնիսկ կօգնի Ռուսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ին, որն արդեն իսկ մեծ բաժին ունի գազի շուկայում:
Եվրոպայի գազի 25 տոկոսը ներկայումս մատակարարում է Ռուսաստանը: