Երկուշաբթի օրը տեղի կունենա Իրան - Հայաստան գազատարի բացման հանդիսավոր արարողությունը. կարմիր ժապավենը կկտրեն երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Նա ձեռնպահ մնաց այն տեղեկությունները մեկնաբանելուց, թե գազատարի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը նոր էներգետիկ ծրագիր սկսելու համաձայնագիր են ստորագրելու: «Տեղում ամեն ինչ պարզ կդառնա», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Էներգետիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Իրան - Հայաստան գազատարի բացման արարողությունը տեղի կունենա Մեղրիում: Նրա տեղեկացմամբ, նախարար Արմեն Մովսիսյանն այսօր մեկնում է Իրան` նախապատրաստելու երկու երկրների նախագահների հանդիպումը եւ իրանական կողմի հետ քննարկելու գազատարի բացման այլ մանրամասներ:
Իրան - Հայաստան գազատարի բացման արարողությունը սկզբնապես նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերի 1-ին:
Հայկական կողմը ժամկետների հետաձգումը պայմանավորում էր եղանակային վատ պայմաններով եւ շինարարական աշխատանքների ձգձգմամբ:
Աստղիկ Բեդեւյան