Իսրայելի խորհրդարանը չընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, այսօր չընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: 120-տեղանոց խորհրդարանում նախագծին կողմ քվեարկեց 12 պատգամավոր:

Քվեարկության պահին դահլիճում ներկա էր 27 խորհրդարանական: Եթե նախագծին կողմ քվեարկեր եւս երկու պատգամավոր, բանաձեւը կընդունվեր, քանի որ, ըստ կանոնակարգի, հաստատված է համարվում այն փաստաթուղթը, որի օգտին քվեարկում է դահլիճում ներկաների մեծամասնությունը:

Հարցը օրակարգում ներառվել էր «Մերես» կուսացկության նախաձեռնությամբ, որը Կնեսետում ունի 6 տեղ:

Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին նախօրեին հայտարարել էր, թե իշխող կոալիցիան չի քվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին:

Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից մեկը՝ պատմաբան Ժորժետ Ավագյանը այս շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Կհուսամ, որ եթե այս անգամ բանաձեւը չընդունվի, ապա հաջորդ անգամ անպայման կընդունվի»:


Արտյոմ Չեռնամորյան, Երուսաղեմ