Մոսկվայի եւ Գրոզնիի միջեւ թռիչքները վերականգնվեցին

Գրեթե տասնամյա դադարից հետո վերականգնվել են կոմերցիոն թռիչքները Մոսկվայի եւ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի միջեւ:

Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռիչք կատարած օդանավը Գրոզնիում դիմավորել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կառավարության անդամներ եւ քաղաքական գործիչներ:

Հաջորդ շաբաթվանից երկու քաղաքների միջեւ կանոնավոր թռիչքներ են իրականացվելու՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին:

Մոսկվայի եւ Գրոզնիի միջեւ թռիչքներ չէին իրականացվում 1998 թվականի մարտից սկսած: