Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել են Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր:
Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արտգործնախարար Օսկանյանի եւ Ֆասյեի` այսօր ծրագրված հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ այն, փաստորեն, «տեղի է ունեցել ավելի վաղ»:
Վարդան Օսկանյանը եւ Բեռնար Ֆասյեն երեկ ուշ երեկոյան միասին են ժամանել Երեւան, եւ մի քանի ժամ զրուցել են ինքնաթիռում:
Ինքնաթիռում զրույցի բովանդակության վերաբերյալ Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ «շոշափվել են մարտի 14-ին Ժնեւում տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի շուրջ քննարկումները»:
«Այսինքն` տեղի է ունենում բանակցությունների նախապատրաստում», - շարունակեց նա: - «Ֆասյեն, ինչպես գիտեք, Երեւանից հետո մեկնելու է Բաքու եւ այնտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ»:
Ռուզաննա Ստեփանյան