Եվրոպայում եւ Կովկասում հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ տեղակայելու՝ ԱՄՆ-ի ծրագրերի առնչությամբ Ռուսաստանի հարցերը անպատասխան են մնում: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բանակցություններ, ճեպազրույցներ ունեցանք, որոնք շատ օգտակար էին, սակայն մեր հարցերի մեծ մասը անպատասխան մնաց», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանի մտահոգությունները «արդարացի» են:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրավիճակին եւ արձանագրում ենք, որ մշտապես նոր գաղափարներ են ի հայտ գալիս, նոր առաջարկներ, որոնք, վերջին հաշվով, համաձայնեցված չեն շահագրգիռ երկրների միջեւ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Պաշտոնական Մոսկվան խստիվ քննադատել է Չեխիայում, Լեհաստանում եւ Կովկասում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու՝ ԱՄՆ-ի ծրագրերը, չնայած պաշտոնական Վաշինգտոնը վստահեցնում է, որ այդ համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ:
«Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ ԱՄՆ-ը արդեն սկսել է հիշյալ ծրագրերի շուրջ բանակցությունները Չեխիայի եւ Լեհաստանի հետ:
Կովկասում հակահրթիռային ռադար տեղադրելու՝ Պենտագոնի մտադրության մասին անցած շաբաթավերջին հայտարարել էր ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ - լեյտենանտ Հենրի Օբերինգը:
Այնուհանդերձ, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից հայտնել են, որ նման հարցով Միացյալ Նահանգները այդ երկրներին չի դիմել: