Ռուբեն Հախվերդյան. «Ամեն տեսակի երաժշտություն կարելի է լսել, կարեւորը՝ չմնալ դրանց ազդեցության տակ»

«Ամեն տեսակի երաժշտություն կարելի է լսել, կարեւորը՝ չմնալ դրանց ազդեցության տակ», - ասաց Հախվերդյանը, ում հետ համակարծիք է Շուշան Պետրոսյանը:

Հախվերդյանը, նշելով, որ երաժշտությունը դաստիարակչական մեծ նշանակություն ունի, շարունակեց. - «Այս հանգամանքին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել»: Նա նաեւ դժգոհեց, որ հայերենն այսօրվա երգվող երգերում անտեսվում է. տարածված անգլամոլությունը գերիշխում է նաեւ երգի ասպարեզում:

«Երգի որակն էլ մի բան չի, սկսել են մկկալ», - գնահատեց Հախվերդյանը:

«Եվրատեսիլ»-ի մասին երգիչն առանձնապես դրական կարծիք չունի:
Շուշան Պետրոսյանն ու Ռուբեն Հախվերդյանն այս առումով նույնպես համակարծիք են:

«Եվրատեսիլի նպատակը հայերին ավելի անգլիացի դարձնելն է », -ասում է Հախվերդյանը:

Շուշան Պետրոսյանը կտրականապես հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:


Նարինե Ղալեչյան