Երեւան կայցելի Բեռնար Ֆասյեն

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն այսօր երեկոյան կժամանի Երեւան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ Ֆասյեի այցի նպատակը արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի` մարտի 13-14-ին Ժնեւում կայանալիք հերթական հանդիպումը նախապատրաստելն է:

Մարտի 7-ին նախատեսված է Բեռնար Ֆասյեի հանդիպումը Վարդան Օսկանյանի հետ: Երեւանից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահը կմեկնի Բաքու:


Կարինե Քալանթարյան