Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ է ներկայացրել 27 կուսակցություն եւ մեկ նախընտրական դաշինք, 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել է պատգամավորության 173 թեկնածու:
Սահմանված ժամկետում՝ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 3-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրենց համամասնական ցուցակները ներկայացրեցին Ազգային ժողովրդավարական, «Ազգային համաձայնություն», «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», «Ժառանգություն», Ժողովրդական, «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի ազատական առաջադիմական, Հայաստանի առաջադիմական, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի երիտասարդական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայաստանի մարքսիստական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայոց համազգային շարժում, «Հզոր հայրենիք», «Հանրապետություն», Միավորված աշխատանքային, Միացյալ ազատական ազգային, «Նոր ժամանակներ», Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը:
Համամասնական ընտրակարգով պատգամավորական 90 տեղերի համար առաջադրվել են ընդհանուր թվով 1497 թեկնածուներ: Ամենամեծ թվով թեկնածուները ընդգրկված են «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում՝ 131, որին հաջորդում է Դաշնակցությունը՝ 117, ապա՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները՝ 112-ական: Ամենափոքր ցուցակը Հայաստանի առաջադիմական կուսակցությանն է՝ 7 թեկնածու:
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կուսակցության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:
Իշխող կոալիցիայի մյուս կուսակցության՝ Դաշնակցության ցուցակը գլխավորում են կուսակցության Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:
Ազգային ժողովրդավարական կուսակցության ցուցակը գլխավորում է Շավարշ Քոչարյանը, «Ազգային միաբանության»-ը՝ Արտաշես Գեղամյանը, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ Գագիկ Ծառուկյանը, «Դաշինք» կուսակցությանը՝ Սամվել Բաբայանը, «Ժառանգություն» կուսակցությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժողովրդական կուսակցությանը՝ Տիգրան Կարապետյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը՝ Մանուկ Գասպարյանը, «Իմպիչմենտ» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը՝ Ստեփան Դեմիրճյանը, Հայոց համազգային շարժմանը՝ Արարատ Զուրաբյանը, Միավորված աշխատանքային կուսակցությանը՝ Գուրգեն Արսենյանը, «Նոր ժամանակներ» կուսակցությանը՝ Արամ Կարապետյանը, «Օրինաց երկիր»-ինը՝ Արթուր Բաղդասարյանը:
Ընտրատարածքներից 5-ում առաջադրված են մեկական թեկնածուներ, այդ թվում թիվ 7 ընտրատարածքում՝ ներկայիս գումարման Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը, թիվ 20 ընտրատարածքում՝ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հրանտ Գրիգորյանը, թիվ 27 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մելիք Մանուկյանը, թիվ 28 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ 32 ընտրատարածքում՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Պողոսյանը: