Երեւանի կենտրոնում` Աբովյան, 5 հասցեում գտնվող «Աստաֆյան» համալիրի բակում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) աշխատակիցները փորձում են բռնությամբ ազատել 8-սենյականոց տունը, որտեղ ապրում է ամուսիններից ու նրանց երեք դուստրերից բաղկացած ընտանիքը:
Տարածքը «հանրային շահի» անվան տակ տրամադրվել է «Աստաֆյան» համալիրին: Տանտեր Սամվել Ղարիբյանը, սակայն, դիմել է դատարան, եւ գործը դեռ Վճռաբեկ դատարանում է` վերջնական վճիռ դեռ կայացված չէ:
8-սենյականոց այդ բնակարանի դիմաց տանտերերին առաջարկել են 23 հազար դոլար, ինչը, հաշվի առնելով անշարժ գույքի այսօրվա գները, բավարար չէ անգամ ծայրամասում մեկսենյականոց բնակարան գնելու համար:
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցին: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մկրտչյանը, ինչպես ասում էին հավաքվածները, հանդիպում էր ունեցել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ` խնդրելով երկու օր ժամանակ տալ տանտերերին:
Այդուհանդերձ, ավելի ուշ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները բռնի կերպով բնակարանից դուրս էին բերում իրերը: Երկու տասնյակից ավելի հարկադիր կատարողներ ներսում կապում էին իրերը: Ներսում գտնվող տանտիրուհուն թույլ չէին տալիս դուրս գալ, տանտիրոջը թույլ չէին տալիս ներս մտնել: Շենքի մոտ բերվել էին «կարմիր բերետավորների» եւ հասարակական կարգի պահպանության ջոկատներ, որպեսզի ապահովեն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների անվտանգությունը հավաքված՝ իրացված տարածքների նախկին բնակիչներից, ովքեր մարտական տրամադրություն ունեին եւ որոշել էին թույլ չտալ իրագործել վտարման հրամանը:
Տանտեր Սամվել Ղարիբյանի խոսքերով, իրենց խոստացան սպասել մինչեւ Վճռաբեկ դատարանի որոշումը, բայց այդ խոստումը միայն տան առջեւ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հանգստացնելու եւ դեպքի վայրից հեռացնելու նպատակ ուներ, քանի որ տարածքն ազատելուց անմիջապես հետո ԴԱՀԿԾ-ի աշխատակիցները սկսեցին դատարկել տունը:
Տանտերերը ենթադրում են, որ մինչեւ երեկո տունն ամբողջությամբ կքանդեն, եւ Վճռաբեկ դատարանի որոշումն այլեւս անիմաստ կդառնա:
Շաքե Ավոյան