Մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական առաջընթացի կարեւոր ցուցիչ են լինելու: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցում, որում ամփոփված են հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 2-ը կազմակերպության իրականացրած Կարիքների գնահատման առաքելության արդյունքները:
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, չնայած Հայաստանի փոփոխված Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացման «պատկառելի եւ համակողմանի» հիմք է տալիս, սակայն «առաջիկա ընտրությունները, նախ եւ առաջ, պահանջելու են ավելի մեծ քաղաքական կամք եւ օրենսդրության բարեխիղճ կիրառում՝ դրանք ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան անցկացնելու համար»:
Կազմակերպությունը ընդգծում է, որ 2003 թվականին Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել, ինչը անպատժելիության մթնոլորտ է ստեղծել:
«Չնայած փոփոխված օրենսգիրքը ընտրական հանձնաժողովների ավելի հավասարակշռված կառուցվածքի հնարավորություն է ընձեռում, այնուհանդերձ, մտահոգությունները մնում են, հատկապես՝ ընդդիմության կողմից, ընտրական հանձնաժողովների ղեկավարության անկողմնակալության առնչությամբ», - ասված է զեկույցում: - «Ընտրական հանձնաժողովների կողմից որոշումների ընդունման ժամանակ քվորումի վերացումը նպաստում է այդ մտահոգություններին: Սակայն այլ զրուցակիցներ շեշտում էին, որ քվորումի վերացումը անհրաժեշտ հակաբոյկոտային քայլ է»:
Ըստ կազմակերպության, քաղաքական կուսակցությունները Հայաստանում ավելի շատ հիմնված են անհատների, քան պլատֆորմների կամ սոցիալական խմբերի վրա:
«Կառավարամետ նոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գործում է 2006 թվականի մարտից, կուսակցական լայն ցանց է հաստատել բոլոր շրջաններում, ըստ հաղորդումների՝ ավելի քան 500 գրասենյակներով եւ 370 հազար անդամներով», - ասված է զեկույցում: - «Այն ներգրավվել է բարեգործական գործունեության մեջ երկրով մեկ, ինչը քննադատվում է որպես վաղաժամ ընտրարշավ եւ ընտրակաշառք»:
«Կարիքների գնահատման առաքելությունը գանգատներ է ստացել, ըստ որոնց, հանրային ձեռնարկությունների, ինչպես նաեւ առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներին պարտադրում են միանալ քաղաքական կուսակցություններին», - նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
Լրատվամիջոցների մատչելիության առնչությամբ կազմակերպությունը ընդգծում է, որ «չնայած հանրային եւ մասնավոր լրատվամիջոցների մատչելիությունը պաշտոնական քարոզարշավի ընթացքում երաշխավորված է օրենքով, այնուհանդերձ, ընդդիմությունը պնդում է, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրատվամիջոցների մատչելիությունը շատ սահմանափակ է»:
«Երկու մարմին են կարգավորում էլեկտրոնային լրատվամիջոցները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը արտոնագրում եւ վերահսկում է մասնավոր հեռարձակողներին, իսկ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը վերահսկում է հանրային լրատվամիջոցները», - նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ ընդգծելով. - «Կարգավորող մարմինների բոլոր անդամները նշանակվում են ուղղակիորեն նախագահի կողմից»:
«Երկու անկախ հեռուստակայաններ՝ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը, որոնք իրենց արտոնագրերը կորցրել են, համապատասխանաբար, 2002 եւ 2001 թվականներին, առանց հաճախականության են մնում՝ չնայած մասնակցությանը բազմաթիվ մրցույթներին», - ասված է զեկույցում: - «Մեր զրուցակիցները եւ զանգվածային լրատվության գծով փորձագետները արտոնագրերի մերժումը համարում են այլ լրատվամիջոցներին ուղղված հստակ ուղերձ, որոնք վախենում են կորցնել իրենց արտոնագրերը եւ աշխատում են ինքնագրաքննության մթնոլորտում»:
Կարիքների գնահատման առաքելությունը առաջարկել է ստեղծել ընտրությունների դիտարկման առաքելություն, մարտի կեսերին գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների, իսկ ընտրությունների օրերին՝ 300 կարճաժամկետ դիտորդների:
Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու՝ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հրավերը ուրբաթ օրը փոխանցվել է ԵԱՀԿ-ին: