Օրհան Փամուքը հրաժարվել է Թուրքիայում ընթերցողների հետ հանդիպումներից

Նոբելյան մրցանակի դափնեկիր 0րհան Փամուքը հրաժարվել է իր վերջին գրքի գովազդային այցելություններից թուրքական տարբեր քաղաքներ, որտեղ նախատեսված էին հանդիպումներ ընթերցողների հետ:

«Այրիշ Թայմս» թերթի փոխանցմամբ, Փամուքը մտավախություն ունի, որ կարող է ահաբեկչական հարձակման ենթարկվել ազգայնականների կողմից:

Մտահոգություն են առաջացնում նաեւ Թուրքիայում անցկացված վերջին հարցախույզի արդյունքները: Պարզվում է, որ ծայրահեղ աջակողմյան Ազգային շարժումը նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո Թուրքիայի խորհրդարանում կարող է դառնալ երրորդ ամենահզոր կուսակցությունը:

Բացի այդ, հարցախույզի արդյունքները վկայում են, որ մարդկանց մեծ մասը դեմ է քրեական օրենսգքրի 301 հոդվածի վերացմանը: «Թուրքական ինքնությունը» վիրավորելու համար քրեական պատիժ նախատեսող այս հոդվածով մեղադրանք էր առաջադրվել անցած ամիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին, ինչպես նաեւ Օրհան Փամուքին ու մի շարք թուրք մտավորականների:


Արմեն Քոլոյան, Պրահա