Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական - ժողովրդական կուսակցությունը հինգշաբթի օրը խորհրդարանի նախագահությանը առաջարկ է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի նկատմամբ քննություն անցկացնելու վերաբերյալ:
Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, կուսակցությունը Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար՝ մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունների, Պետական խորհրդի վրա հարձակման առնչությամբ:
Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը մերժել էր ներքին գործերի նախարար Աքսուին անվստահություն հայտնելու՝ աջ-կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության առաջարկը: