Թուրքմենստանի գերագույն ներկայացուցչական մարմնի՝ Ժողովրդական ժողովի այսօրվա նիստում կայացել է երկրի նորընտիր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը:
Կիրակի օրը անցկացված ընտրություններում Բերդիմուխամեդովը պաշտոնապես հաղթող է ճանաչվել՝ ձայների 89,23 տոկոսով:
Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը Թուրքմենստանի նախագահի պաշտոնակատարն էր անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին երկրի ցմահ նախագահ Սափարմուրադ Նիյազովի վախճանից հետո:
Այսօրվա արարողությանը ներկա էին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Բաուչերը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
Վրաստանը արարողության ժամանակ ներկայացրել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ադրբեջանականը՝ վարչապետ Արթուր Ռասիզադեն:
Ըստ պաշտոնական արդյունքների, Թուրքմենստանի նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է շուրջ 99 տոկոս:
Իրավապաշտպան կազմակերպությունները, արեւմտյան դիվանագետները եւ թուրքմենական վտարանդի ընդդիմությունը քննադատել են ընտրությունները՝ որպես արեւմտյան ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող: