Ամերիկացի հայամետ սենատորները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ ներկայացնել Կոնգրեսի վերին պալատում: Այս մասին հաղորդում է Turkish Daily News-ը՝ վկայակոչելով ամերիկահայ եւ կոնգրեսական շրջանակներում իր աղբյուրները:
Ըստ թուրքական թերթի, առաջիկա շաբաթների ընթացքում Սենատին ներկայացվելիք օրինագիծը նման կլինի հունվարի վերջին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձեւի նախագծին:
Կոնգրեսի ստորին պալատում ներկայացված նախագծով, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահին կոչ է արվում ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում, եւ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում պատշաճ կերպով բնորոշել 20-րդ դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն:
Անցած շաբաթ Վաշինգտոնում ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը կոչ էր արել կանխել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Նա հայտարարել էր, թե բանաձեւի ընդունումը լուրջ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը տեղ է գտել նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթի՝ այս շաբաթ Միացյալ Նահանգներում նախատեսված հանդիպումների օրակարգում:
Բույուքանիթը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի, ամերիկացի իր պաշտոնակից Փիթեր Փեյսի, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ: