ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսին, որում վրդովմունք են արտահայտել Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապված ԱՄՆ-ին Թուրքիայի ուղղած սպառնալիքների առնչությամբ:
«Մեր ընկալումն այն է, որ Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել են, թե ի պատասխան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի նույնիսկ քննարկման՝ իրենք փակելու են Իրաքում ծառայող մեր ուժերի մատակարարման խողովակները», - հայտարարել են կոնգրեսականները՝ ընդգծելով. - «Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին միջամտելու այս անամոթ սպառնալիքը բացարձակապես անընդունելի է եւ խորապես վրդովեցուցիչ»:
«Վրդովված ենք, որ Թուրքիայի կառավարությունը կարող է արտերկրում մեր զինվորների կյանքը վտանգի ենթարկել՝ շարունակելով 1,5 միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածների ուրացման՝ գնալով ավելի հուսահատ դարձող արշավը», - շեշտել են Փալոունը եւ Նոլենբերգը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները հիասթափություն են արտահայտել ԱՄՆ-ի վարչակազմի որոշ պաշտոնյաների արձագանքի առնչությամբ, որոնք, տեղի տալով Թուրքիայի կառավարության սպառնալիքներին, հորդորում են կոնգրեսականներին ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկմանը:
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ մի շարք կոնգրեսականների հետ:
Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ Գյուլը բողոք էր հայտնել հունվարի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի առնչությամբ:
«Թուրքիայի դեմ ուղղված այս օրինագծի հաստատումը կփչացնի ամեն ինչ: Ես ասացի իմ գործընկերներին, որ այդ քայլը մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա», - հայտարարել էր Գյուլը Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ: