Դատարանը երկարաձգել է Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանքի ժամկետը

Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության երկու միջնորդությունները մեղադրյալներ Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` համարելով, որ ազատություն մեջ գտնվելու դեպքում նրանք կարող են թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությունը:

Մեղադրյալների փաստաբանները հայտարարել են, որ դատարանի այս որոշումները բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:

«Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:


Կարինե Քալանթարյան